ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր պատկերացումը, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ

Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր պատկերացումը, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ
21.04.2018 | 21:35

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:

«Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ»,- գրում է Սարգսյանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին իր պատասխանում: Անհրաժեշտ համարելով, որ շրջանավարտներն անմիջապես իրենից լսեն իրենց մտահոգությունների հակիրճ արձագանքը, նա վստահեցնում է. «Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված»: «Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: ՈՒրախալի է, որ ձեզնից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին»` գրել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ